12:59 Մահացել է երգիչ Արամեի հայրը | |
Oգոստոսի 5-ին Դոնի Ռոստովի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում 59 տարեկանում մահացել է երգիչ Արամեի հայրը` Մարատ Եղիազարյանը: Նա տարիներ առաջ սրտի կաթված էր տարել և ամեն տարի Ռոստով էր գնում՝ սրտաբանական բաժանմունքում ստացիոնար բուժման կուրսեր անցնելու: Օգոստոսի 4-ին հիվանդանոցում Մարատ Եղիազարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Բժիշկները մինչև օգոստոսի 5-ի առավոտյան պայքարել են նրա կյանքի համար, բայց, ցավոք, չի հաջողվել փրկել պրն Եղիազարյանի կյանքը: Արամեն նույնպես երեկ մեկնել է Ռոստով: Այսօր` օգոստոսի 6-ին, Մարատ Եղիազարյանի դին ինքնաթիռով կտեղափոխվի Հայաստան: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |