Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 5 » Լավ տրամադրության 10 գաղտնիք
19:48
Լավ տրամադրության 10 գաղտնիք

1. Միշտ բարձր տրամադրություն ունենալու համար սովորե՛ք ինքներդ ձեզ կառավարել: Դատարկ բաներից մի՛ վիրավորվեք, փորձե՛ք չկռվել ձեզ մտերիմ մարդկանց հետ, ներե՛ք նրանց: Ներելով՝ ազատվում եք զայրույթից և ոխակալ զգացողություններից, որոնք առաջին հերթին հենց ձեզ են կործանում: 2. Փորձե՛ք աշխարհին հումորով նայել: Նույնիսկ եթե ձեզ վիրավորել են, կամ հայտնվել եք ծանր իրավիճակում, այնուամենայնիվ ժպտացե՛ք և ինքներդ ձեզ ասեք. «Սա էլ կանցնի»: Անհավատալի է, բայց իսկապես նրանց համար, ովքեր անկեղծորեն հավատում են սրան,վատ բաներն անցնում են: 3.Մի՛ նստեք տանը՝ ամբողջ աշխարհից նեղանալով: Կարող եք չկասկածել՝ փողոցում, ընկերների և ծանոթների շրջապատում, վատ տրամադրություն չի լինում: Ապացուցված է: 4. Ձեր կյանք նորարարության տարրեր մտցրե’ք: Հոգեբանները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ փոխել սովորությունները, օրինակ՝ նոր հոբի ունենալ կամ հագուստի ոճը փոխել: 5.Սովորե՛ք լիցքաթափվել: Երբ ինչ-որ հոգնեցուցիչ աշխատանք եք անում, մտածե՛ք մի ինչ-որ հաճելի բանի մասին: Օրինակ՝ ընկերների կամ սիրելիի հետ առաջիկա հանդիման մասին: 6. Լողո՛վ զբաղվեք: Ջուրը մարմնին օգնում է հանգստանալ և լիցքաթափվել՝ տոնուսն ու տրամադրությունը բարձրացնելով: Բացի դրանից, դժբախտ պատահարի և վնասվածք ստանալու հնարավորությունը շատ քիչ է, համեմատած ջրային այլ մարզաձևերի հետ: 7.Կանգնե՛ք, հե՛տ նայեք… Երբեմն մարդիկ ծուղակում են հայտնվում, որովհետև ժամանակ չեն ունենում մտածելու՝ արդյոք անհրաժեշտ ուղղությամբ են շարժվում: Ժամանակն է մտքերը, նպատակները, կապերը կարգի բերելու այնպես, ինչպես պարբերաբար սենյակն եք կարգի բերում: 8.Թեթև նայեք կյանքին: Կյանքում միշտ էլ սխրագործությունների տեղ կա, բայց ոչ միշտ են դրանք անհրաժեշտ: Փորձե՛ք կենտրոնանալ նրա վրա, ինչ ներկա պահին եք անում: 9.Պահպանե՛ք հեռանկարի զգացումը: Կյանքը հենց շարժում է, և այն, ինչ այսօր ողբերգություն է, հնարավոր է, վաղը ժպիտ կպարևգևի: Չէ՞ որ իզուր չեն ասում՝ օրը կգա՝ բարին հետը (սա ասացվածք է, պետք էր համարժեքը գտնել): 10.Մոռացե՛ք տհաճությունների մասին: Եթե ուզում եք պառկել անկողնում ու խղճալ ինքներդ ձեզ, ավելի լավ է չենթարկվել այդ ցանկությանը: «Շարժվե՛ք, և ձեր զգացմունքները կդառնան ավելի շարժական,- ասել է հոգեբան Մերիոն Դիլվորտը,- Ֆիլմ նայեք, մաքրություն արե՛ք…»:
Դիտումներ: 486 | Ավելացրեց: Tatul | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: