Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 10 » Ինչպես դառնալ գեղեցիկ և բարձրացնել սեփական ինքնագնահատականը
17:16
Ինչպես դառնալ գեղեցիկ և բարձրացնել սեփական ինքնագնահատականը

Բոլորս էլ գիտենք, որ արտաքին տեսն ամենակարևորը չէ մարդու մեջ և հաջողության հասնելու համար ավելի կարևոր են նրա անձնական հատկանիշները: ՈՒղղակի անհրաժեշտ է փոխել ինչ որ մի բան մեր մեջ, նայել մեզ կողքից: Յուրաքանչյուրս էլ ուզում ենք գեղեցիկ լինել: Նույնիսկ փոքր ժամանակ մենք կարդում էինք հեքիաթներ, որոնց գխավոր հերոսները պարտադիր գեղեցիկ էին:

Թվում է, թե կանայք ավելի խստապահանջ են գեղեոցկության հարվում, սակայն իրականում առավել խստապահանջ են տղամարդիկ: Գեղեցկութունը չի կորցնում նշանակությունը տղամարդու համար նույնիսկ ամուսնանալուց հետո և ծերանալիս:

Գեղեցկության գաղտնիքներն այդքան էլ պարզ չեն. անհնար է միանգամից փոխվել: Սակայն եթե ցուցաբերես համբերություն, կարող ես հասնել որոշակի արդյունքների:

Ներկայացնենք քեզ 5 պարզ խորհուրդներ, որոնք քեզ կօգնեն գեղեցկանալ և բարձրացնել քոինքնագնահատականը.

1.Առաջին հերթին սովորիր սիրել ինքդ քեզ և համարձակորեն նայել հայելու մեջ: Գեղեցիկ մարդիկ ավելի շատ են նայում իրենց հայելու մեջ: Ինչքան շատ դուք փորձեք անել դա, այնքան ավելի շատ կսկսես դուր գալ ինքնդ քեզ` նշելով նաև, թե ինչն է քեզ դուր գալիս և որոնք են քո թերությունները: Իսկ իմանալով սեփական թերությունները կարող եք ավելի հեշտ դրանք վերացնել: Սակայն կարևոր է, որ ձեր ընդհանուր գնահատականը լինի դրական: 

2.Պետք է սովորես հոգալ քո մասին: Դա ներառում է գրեթե ամեն ինչ` սկսած դեմքի և մարմնի մաշկի խնամքից և վերջացրած նոր շորեր և կոշիկներ գնելով: Այս ամենը քեզ լցնում է որոշակի դրական էմոցիաներով և թույլ է տալիս ցրվել առօրյա հոգսերից: Եվ նշանակություն չունի, թե դու ինչպես դա կիրականացնեք` կայցելես գեղեցկության սրահ, թե ինքնուրույն կիրականացնես կոսմետիկ պրոցեդուրաներ: Կարևորն այն է, որ այդ ամենը քեզ համար լինի հաճելի: 

3.Սովորիր հաճոյախոսություններ (կոմպլիմենտ) լսելուն: Դա անելն այդքան էլ հեշտ չէ, քան թվում է առաջին հայացքից: Շատերս, լսելով հաճոյանքի խոսքեր, սկսում ենք ամաչել և նույնիսկ հերքել դրանք: Դա ոչ մի դեպքում չի կարելի անել: Լսելով հաճոյախոսություն, կապ չունի տղամարդու, թե կնոջ կողմից, անպայման շնորհակալություն հայտնիր նրան և որպես պատասխան նույնպես ինչ-որ հաճելի բան ասա: Դրանով դու ոչ միայն կբարձրացնես սեփական ինքնագնահատականը, այլև կուրախացնեք զրուցակցիդ: Պետք է սովորել հաճելի բառերն ընդհունել հեշտությամբ, որպես ուրախալի լուր և սովորել պատասխանել դրանց: 

4.Պետք է կողքից նայես քեզ վրա: Դա հեշտությամբ կարելի է անել նկարների միջոցով: Լուսանկարը, ինչպես և հայելին, արտացոլում է քո արտաքինը, բայց նկարները կարող են ցույց տալ, թե ինչպիսին ես դու իրականում: Իսկ ավելի լավ է ինքդ քեզ տեսախցիկով նկարահանես: 

5.Եվ վերջապես պետք է սովորես շատ շփվել: Ինքնագնահատականն ինքն իրեն չի կարող բարձրանալ, այն ապահովվում է շփուման միջոցով: Ինքնավստահ մարդիկ ունենում են շատ ընկերներ և՜ տղամարդկանց, և՜ կանանց շրջանում: Շփումը մեզ դարձնում է ավելի գրավիչ և այն պետք չէ անուշադրության մատնել:
Դիտումներ: 1269 | Ավելացրեց: Tatul | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: