Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 11 » Գարեջուրն օգտակար է առողջության համար
17:23
Գարեջուրն օգտակար է առողջության համար

Չնայած այն կարծիքին, որ գարեջրամոլությունը չի բուժվում, Չեխիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս ըմպելիքի դրական ազդեցությունն ավելի մեծ է, քան վնասը: Առաջին հերթին, այն զգալիորեն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման սպառնալիքները՝ լավ խոլեստերինի մակարդակի բարձրացման շնորհիվ: Վատ խոլեստերինը, ինչպես հայտնի է, թուլացնում է սիրտը և սթրեսի է հասցնում առավել կարևոր մկանները:

Գարեջրի սիրահարները շաքարախտով հիվանդանալու ավելի քիչ հակում ունեն:

Երրորդ առավելությունը ոսկորներին օգնելն է: Այն նվազեցնում է օստեօպորոզի զարգացման վտանգը: Գարեջուրը կանխարգելում է նաև թրոմբների առաջացումը:

Դրանից բացի, գարեջրի բաց տեսակները նվազեցնում են կաթվածի առաջացման վտանգը: Հարկ է նշել, որ գարեջրի չափավոր քանակը հանգստացնող և թուլացնող ազդեցություն ունի, այդ պատճառով էլ կանխում է սթրեսի զարգացումը:

Դիտումներ: 529 | Ավելացրեց: Tatul | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: