19:52 22-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՀՈՐԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է 2.5 ՏՈՆՆԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ. | |
Բոսթոնի 22-ամյա բնակչուհին փրկել է իր հորը՝ հանելով նրա ոտքն ավտոմեքենայի տակից: Հայրը վերանորոգում էր դստեր ավտոմեքենան, երբ այն հանկարծ ընկել է ուղիղ նրա ոտքին: Այս մասին հաղորդում է CBS Boston-ը: Լսելով հոր ձայնը՝ Ռեյչլ Սիմոնսը վազել է օգնության և բարձրացրել է 2.5 տոննա կշռող մեքենան այնքան, որ հայրը կարողանա հանել ոտքը: Ռեյչլի խոսքերով՝ ինքն էլ չի հասկանում՝ ինչպես է դա իրեն հաջողվել: «Նա հարցրեց՝ ի՞նչ անեմ: Ես ասացի՝ օգնի՛ր ինձ, օգնի՛ր ինձ: Ես ոչինչ չէի կարողանում մտածել, ոտքս շատ էր ցավում»,- պատմել է հայրը՝ Ադամ Սիմոնսը: Օգնելով հորը՝ աղջիկը շտապօգնություն է կանչել, և Ադամ Սիմոնսը հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները ոչ մի լուրջ բան չեն հայտնաբերել: Սակայն, նրանց խոսքերով, եթե Սիմոնսի ոտքը մի փոքր ավել մնար ավտոմեքենայի տակ, նրա վնասվածքները շատ լուրջ կարող էին լինել.
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |