Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 6 » Շրթներկը պատմում է կնոջ մասին
10:53
Շրթներկը պատմում է կնոջ մասին

 Տղամարդիկ ջանք ու եռանդ չեն խնայում՝ հասկանալու համար կանանց: Այս թեմայով անգամ անեկդոտներ են տարածվում, թե իբր լույս է տեսել մի գիրք, որտեղ գրված է, թե ինչպես հասկանալ կանանց, իսկ գրքի էջերն անթիվ են… Կանանց մտքերն ու ցանկությունները փորձում են գուշակել ըստ նրանց հագնվելու ոճի, քայլվածքի, խոսքի և այլն: Հետաքրքիր է, որ կանանց հասկանալու համար կա ևս մեկ ուշագրավ միջոց. համաձայն բրիտանացի գիտնականների՝ կանանց ներաշխարհը կարելի է պարզել ըստ նրանց շրթներկի օգտագործման ձևի: Եվ այսպես.
 1. Եթե շրթներկը երկար ժամանակ պահպանում է սրված ձևը, դա խոսում է այն մասին, որ այդ շրթներկն օգտագործող կինը պրակտիկ է, ինքնավստահ և չափի մեջ պահպանողական: Նա միշտ գիտի՝ ինչ է ցանկանում, և ինչ չի բավականացնում իրեն:
2. Եթե շրթներկի վերի մասը հավասարաչափ կլորացած է, ապա դրա տիրուհին նպատակասլաց ու սառնասիրտ է: Հաջողության է հասել առաջին հերթին իր աշխատասիրության շնորհիվ: Միակ բանը, որ նա չունի, հումորի զգացումն է:
3. Շրթներկի անորոշ ձևի վերին մասը վկայում է անհավասարակշիռ անձնավորության մասին: Ամեն մանրուք կարող է նրան դժգոհություն պատճառել, սակայն նա թաքցնում է դա ինքնավստահության ու աշխուժության քողի տակ: Շատերի հանդեպ կասկածամիտ է, ռոմանտիկ է, սիրում է գեղեցիկ իրեր և սպասում է սպիտակ լիմուզինով արքայազնի:
4. Եթե շրթներկի ծայրը սրված է մատիտի նման, դա վկայում է էգոիզմի մասին: Նա գոռոզ է և հաշվի չի առնում ուրիշների կարծիքը: Նա դժվարությամբ է շփվում մարդկանց հետ իր չափից դուրս բարձր ինքնագնահատականի պատճառով:
 5. Տափակ վերին մասով շրթներկի տիրուհին լավատես է, չի դժգոհում և չի հուսահատվում: Հեշտությամբ շփվում և լեզու է գտնում շրջապատի հետ, սակայն երբեմն իր ուղղամտությամբ կարող է չուզենալով վիրավորել:
6. Սրած, բայց անծայր մատիտի տեսքով շրթներկի տիրուհին օրիգինալ է, նա մարդ-տրամկադրություն է,մ հավասարակշռված չէ, հեշտությամբ ուրախանում և տխրում է: Իսկ ընդհանրապես ուրախ գեղեցկուհի է, որը միշտ ուշադրության կենտրոնում է:
7. Մի կողմից մաշված վերին մասով շրթներկը խոսում է վառ պատկերացումներ ունեցող կնոջ մասին: Նա գործունյա է, պատասխանատու իր արարքների համար, կարողանում է գեղեցիկ կերպով արտահայտել իր մտքերը: Ուրիշների թերություններին չեզոք է վերաբերվում: Չի տրտնջում:
8. Սրված կոնի տեսք ունեցող շրթներկը պատկանում է թեթև բնավորությամբ հանգիստ կնոջը: Շատ լավ է ճանաչում մարդկանց: Նրա միակ լուրջ թերությունը ուրիշների հաջողությանը նախանձելն է:
Դիտումներ: 465 | Ավելացրեց: Tatul | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: