Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 6 » Մահացել է երգիչ Արամեի հայրը
12:59
Մահացել է երգիչ Արամեի հայրը

Oգոստոսի 5-ին Դոնի Ռոստովի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում 59 տարեկանում մահացել է երգիչ Արամեի հայրը` Մարատ Եղիազարյանը: Նա տարիներ առաջ սրտի կաթված էր տարել և ամեն տարի Ռոստով էր գնում՝ սրտաբանական բաժանմունքում ստացիոնար բուժման կուրսեր անցնելու: Օգոստոսի 4-ին հիվանդանոցում Մարատ Եղիազարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Բժիշկները մինչև օգոստոսի 5-ի առավոտյան պայքարել են նրա կյանքի համար, բայց, ցավոք, չի հաջողվել փրկել պրն Եղիազարյանի կյանքը: Արամեն նույնպես երեկ մեկնել է Ռոստով: Այսօր` օգոստոսի 6-ին, Մարատ Եղիազարյանի դին ինքնաթիռով կտեղափոխվի Հայաստան:
Դիտումներ: 913 | Ավելացրեց: Tatul | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: