Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 11 » Ինչպես դուր գալ նրան, ում շատ ես հավանել…
17:25
Ինչպես դուր գալ նրան, ում շատ ես հավանել…

Կանոն № 1

 

Եթե ​​ցանկանում եք ինչ – որ մի տղային դուր գալ, հետաքրքրություն առաջացրեք նրա մեջ: Այնպես արեք, որ նկատի ձեզ, ցույց տվեք ձեր յուրահատկությունը, ցույց տվեք այն, ինչով դուք տարբերվում եք բոլորից: Եթե համեղ եք պատրաստում, հյուրասիրեք նրան ձեր պատրաստած քաղցրավենիքով: Լավ երգում կամ պարում եք, բաց մի թողեք հնարավոր պահը, որպեսզի ցույց տաք ձեր կարողությունները: Մի խոսքով, արեքամեն հնարավոր բան, որպեսզի նկատելի դառնաք:

Կանոն № 2
Պետք չէ մարտական ​​դիմահարդարում օգտագործել նրան գերելու համար, քանի որ ոչ մի տղամարդ չի ցանկանա, որ իր ընկերուհին դիմահարդարումով եւ առանց դրա տարբեր տեսք ունենա:

Կանոն № 3

Եթե ​​ձեր ընտրյալը գեղեցիկ եւ հմայիչ է եւ բոլոր աղջիկները պահը բաց չեն թողնում նրան խոսեցնելու համար ու ամեն կերպ ցույց են տալիս իրենց համակրանքը նրա նկատմամբ, նույնը մի կրկնեք, քանի որ նա հավանաբար կնկատի ձեզ այն դեպքում, երբ նրա վրա ուշադրություն չդարձնեք, ինչը շատ անսովոր կլինի իր համար:
Կանոն № 4
Եթե ​​ձեզ դուր է եկել ինչ – որ մեկը ձեր աշխատանքի վայրից եւ մտածում եք, թե ինչպես նրա դուրը գալ, նույնիսկ չիմանալով նրա անունը `փորձեք գտնել մեկին, ով կծանոթացնի ձեզ: Հեռվից սկսեք` փորձեք այպես անել, որ նրա ընկերների մոտ ձեր մասին լավ կարծիք ստեղծվի, քանի որ նրանց կարծիքը ձեր մասին շատ կարեւոր դեր կխաղա ձեր հետագա հարաբերությունների մեջ:

 

 

Կանոն № 5
Տարբեր ամսագրերում կարդալով այն մասին, թե ինչ հագնել, որպեսզի նրա դուրը գաք, պետք չէ տանջել ձեզ, գնելով թանկարժեք հագուստ, քանի որ տղամարդկանց համար հիմանականում `բացառությամբ մի քանիսի, կարեւոր չէ հագուստի բրենդը: Նրանք ավելի շատ կարեւորում են այն, որ հագուստը գեղեցիկ նստի : Այդ պատճառով ձգտեք հագնել այն, ինչը ձեզ շատ է սազում, սակայն մի մոռացեք նորաձեւության տենդենցների մասին:

Դիտումներ: 657 | Ավելացրեց: Tatul | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: