Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 5 » Հայտնի մարդկանց անհեթեթ մահերի տասնյակը
19:55
Հայտնի մարդկանց անհեթեթ մահերի տասնյակը

10-րդ տեղում. 16-րդ դարի աստղագետ Տիխոն Բրագեն է, ում հետազոտությունները պարոն Իսահակ Նյուտոնին օգնեցին ստեղծել համաշխարհային ձգողականության ուժի տեսությունը, կյանքից վաղաժամ հեռացել է ժամանակին զուգարան չգնալու պատճառով: Այն ժամանակներում մինչ խնջույքի ավարտը սեղանից հեռանալը նշանակում էր տանտիրոջը լուրջ վիրավորել: Քաղաքավարի մարդ լինելով՝ Բրագեն չի համարձակվել թույլտվություն խնդրել սեղանը լքելու համար: Նրա միզապարկը պայթել է, և 11 օր տառապելով՝ աստղագետը մահացել է: 10-րդ տեղում. 16-րդ դարի աստղագետ Տիխոն Բրագեն է, ում հետազոտությունները պարոն Իսահակ Նյուտոնին օգնեցին ստեղծել համաշխարհային ձգողականության ուժի տեսությունը, կյանքից վաղաժամ հեռացել է ժամանակին զուգարան չգնալու պատճառով: Այն ժամանակներում մինչ խնջույքի ավարտը սեղանից հեռանալը նշանակում էր տանտիրոջը լուրջ վիրավորել: Քաղաքավարի մարդ լինելով՝ Բրագեն չի համարձակվել թույլտվություն խնդրել սեղանը լքելու համար: Նրա միզապարկը պայթել է, և 11 օր տառապելով՝ աստղագետը մահացել է: 9 -րդ տեղում. 16-րդ դարի ազդեցիկ քաղաքական գործիչ և փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը մահացել է այն բանից հետո, երբ տապակած հավը լցոնել է ձյունով (նրա մտքով անցել է, որ միսը պահպանելու համար կարելի է աղի փոխարեն ձյուն օգտագործել, և փորձել է ստուգել իր տեսությունը): Փորձի արդյունքում հավն այդպես էլ չի սառել, փախարենը սառել է ինքը՝ Բեկոնը: 8-րդ տեղում. 17-րդ դարի կոմպոզիտոր Ժան-Բատիստ Լյուլին, ֆրանսիացի թագավորի պատվերով երգ գրելիս, մահացել է իր գործին չափից շատ նվիրվածությունից: Մի անգամ՝ հերթական համերգի փորձի ժամանակ այնքան է տաքանում, որ, ձեռնափայտը գետնին խփելով, կոտրում է իր սեփական ոտքը և արյան վարակումից մահանում:
7-րդ տեղում. Աճպարար Գարրի Գուդինին մահացել է այն բանից հետո, երբ մի երկրպագու բռունցքով հարվածել է նրա ստամոքսին: Գուդինին մարդկանց թույլ էր տալիս իրեն հարվածեին՝ ցուցադրելով անթափանցելի պնդակազմության իր հրաշքը: Նա մահացել է հիվանդանոցում ներքին օրգանների վնասվածքներից:
6-րդ տեղում. Ջիմ Ֆիկսը՝ հեղինակը «Վազքի մասին ամբողջական գիրք» բեսթսելլերի, որը 1970-ականներին վարտիքով վազքը դարձրեց խելահեղորեն նորաձև, մահացել է սրտի նոպայից վարտիքով վազքի ժամանակ: 5-րդ տեղում. Ֆրանսիացի երգիչ Կլոդ Ֆրանսուան մահացել է հոսանքահարվելուց, երբ փորձել է փոխել լամպը՝ կանգնելով ջրով լցված լոգարանում:
4-րդ տեղում. Խուզարկու Ալլան Պինկերտոնը մահացել է փտախտից, ճանապարհին սայթաքեով՝,. լեզուն կծելուց հետո.:
3-րդ տեղում. Ամերիկայի Միացյալ Նահանգների 12-րդ նախագահ Զակարի Թայլորը 1850թ-ի հուլիսի 4-ին՝ արտակարգ շոգ օրվա արարողությունից հետո չափազանց շատ պաղպաղակ է կերել, ստամոքսի խանգարում ստացել և հինգ օր հետո մահացել ՝ լինելով ընդհամենը 16 ամսվա նախագահ:
2-րդ տեղում. Ջեկ Դենիելը՝ «Jack Daniel’s» հանրահայտ վիսկիի «հայրը», մահացել է ոտքի վնասվածք ստանալուց 6 օր հետո՝ արյան վարակումից. նա կոտրել է մատը՝ ոտքով, իր չհրկիզվող պահարանին խփելիս, որը բացելու կոմբինացիան մոռացել էր:
1-րդ տեղում.Հույն փիլիսոփա Խրիսիպը մահացել է ծիծաղից՝ նայելով, թե ոնց է իր հարբած ավանակը փորձում թուզ ուտել: 
Դիտումներ: 1210 | Ավելացրեց: Tatul | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: