Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 11 » Համակարգչի պատճառով առաջացող ամենատարածված հիվանդությունները
13:09
Համակարգչի պատճառով առաջացող ամենատարածված հիվանդությունները
Մեր առօրյան հաճախ դժվար է պատկկերացնել առանց համակարգչի, իսկ ժամերով համակարգչի դիմաց նստելը չի կարող անհետևանք մնալ Ձեր օրգանիզմի համար։ Նման ապրելակերպի ոչ այնքան հաճելի հետևանքներն են համակարգչային սինդրոմը, մկանների ու հոդերի ադինամիա, որոնք կարող են հանգեցնել այնպիսի տհաճ հետևանքների, իչպիսիք են. օստիոխանդրոզըը, մկանների ատրոֆացում և անգամ թունելային սինդրոմ, տեսողության վատացում և այլն։ Այս հիվանդությունները հիմնականում առաջանում են մկանների ու հոդերի վրա գործադրվող անընդհատ լարվածության հետևանքում։

Երբ մենզ թվում է, որ մենք շատ հարմար տեղավորվել ենք համակարգչի փափլիկ աթոռի վրա, իրականում մենք ընդունում ենք խիստ անբնական պոզա, որի արդյունքում մեր ձեռքերը անընդհատ լարված են, երբ մենք տեքստ ենք հավաքում ստեղնաշարի վրա և անընդհատ ծռում ենք մեր մեջքն ու վիզը։ Ուստի պետք չէ զրմանալ, եթե Ձեր մոտ անակնկալ ի հայտ կան սուր ցավել՝ մեջքի, վզի և արմունկային հոդերի շրջաններում։
Հայտնի են դեպքեր, երբ համակարգչի դեմ երկար նստելուց ողնաշարի սկավառակների խախտում է եղել՝ վզի և հոտկատեղի շրջաններում։ Որպեսզի խուսափել նման տհաճ ու ցավոտ հիվաննդություններից, պետք է երբեմն դադարներ անել աշխատանքի ընթացքում։ Եթե դուք աշխատում եք գրասենյակում, ապա հաճախակիորեն դուրս եկեք մաքուր օդի ու կարճ զբոսանքներ արեք, ինչպես նաև պարզ վարժություններ, ինչպիսիք են գլխի պտույտներ, իրանի սահուն թեքումներ աջև ձախ ու մի վախեցեք, եթե ձեր ոսկոռները սկսեն ճտճտալ։ Ցանկալի է, որպեսզի նման կարճատև դադարներ արվեն ամեն քառասուն րոպեն մեկ։
Սակայն ամենաշատը համակարգչի դիմաց նստելուց տուժում են մեր աչքերը, իսկ մենք անգամ չենք նկատում այն պահը, որտեղից սկսված մեր տեսողությունը սկսվու է դանդաղորեն վատթարանալ։ Պատճառը թերևս նրանում է, որ մեր աչքերը դադարում են խոնավանալ, երբ մենք տևական ժամանակ հայացքներս չենք կտրում մոնիտորից։ Սա կոչվում է չոր աչքերի էֆֆեկտ, ինչից առաջանում են աչքերի կարմրում, մազանոթները սկսում են պայել, առաջանում են կեղծ կարճատեսության ախտանիշներ, որը հետագայում բերում է իրական կարճատեսության։

Կա տարածված կարծրատիպ, որ կոնտակտային ոսպնյակներն ու ակնոցները բուժում են կարճատեսոությունը, բայց իրականում դրանք պարզապես կատարում են մեր աչքերի ֆունկցիաները, երբ դրանք են թերանում դրանց կատարման հարցում։ Որպեսզի զերծ մնալ կարճատեսություն ձեռք բերելու վտանգից, պարզապես պետք է հեռու նստել էկրանից, հաճախակի հայացքը ուղղել այլ կետի վրա, որը չի գտնվում էկրանի վրա, հաճախակի կատարեք օղակաձև և զիգզագաձև շարժումներ ձեր աչքերով և կիրառեք այսպես կոչված «Ճանչ՝ պատի վրա» վարժանքը՝ կենտրոնացնելով ձեր հայացքը հեռավոր պատի վրա գտնվող ինչ որ մի կետի վրա։ Եթե զգում եք, որ հաճախակի եք սկսել թարթել և տրորել աչքերը, պետք է հետ հենվել աթոռի վրա, մի երկու րոպեով փակել աչքերը և դրանք ծածկել ձեռքերի ափերով։
Համակարգչից առաջացող ամենատհաճ հիվանդությունը անխոս թութքն է (գեմոռռոյը), որը դարձել է օֆիսային աշխատողների իսկական պատիժը, քանի որ բացի նրանից, որ դրա առաջացման մեծ ռիսկ գոյություն ունի, նաև կա մեծ խնդիր, երբ այդ ցավոտ հիվանդությունը ձեռք բերած մարդիկ ամաչում են գանգատվել բժշկին և այն զարգանում է մինչև անտանելի դառնալը։ Թութքից խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է երբեմն կանգնել ու անընդհատտ նստած դիրքում չլինել, կերեք ավելի քիչ կծու, յուղոտ ու աղի ուտելիք, ինչպես նաև խուսափեք ֆասթ ֆուդից և խմեք շատ հեղուկ։
Դիտումներ: 721 | Ավելացրեց: Tatul | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: