Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 6 » ԱՇԽԱՐՀԻ 10 ԱՄԵՆԱԷԺԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԸ
10:20
ԱՇԽԱՐՀԻ 10 ԱՄԵՆԱԷԺԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Business Insider-ը ներկայացնում է աշխարհի 10 ամենաէժան քաղաքները՝ Նիկարագուայի Մանագուա քաղաքի մասին պատումից, որտեղ բնակարանի ամսական վարձակալությունը արժե 25 դոլար, իսկ ավտոբուսի ուղեվարձը 10 ԱՄՆ ցենտ: 2013-ի ապրիլի դրությամբ ամենաէժաններն են Բութանի Թիպու քաղաքը: Այստեղ կարելի է էժան կյանք վայելելուց բացի բուդդիզմ ուսումնասիրել ու զմայլվել Հիմալայներով: Հաջորդիվ Թունիսի մայրաքաղաք Թունիսն է: Աղբյուրը նախազգուշացնում Արաբական գարունից հետո Թունիսում դարանակալող վտանգների մասին: Նիկարագուայի Մանագուա քաղաքը երրորդն է: Հնգյակը եզրափակում են ԵՄ-ի 11-րդ ամենամեծ քաղաքը՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը, և Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան: 6-րդը Ալժիրի մայրաքաղաք Ալժիրն է, որն առանձնանում է նաև իր կոռումպացվածությամբ: Հաջորդում են Կալկաթան Հնդկաստանում, որտեղ մանգոյի 500 տեսակ կա ու խոսում են 400 լեզվով: Ապա՝ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուն՝ բարձր գործազրկությամբ ու չքավորությամբ: Ցանկն ամբողջացնում են Պակիստանի Իսլամաբադ քաղաքը (որը նաև վտանգավոր է) և Հնդկաստանի Հայդարաբադը: Վերջինում ըստ աղբյուրի, ձեր առջև կհառնի այն, ինչ Հենրի Ռոլինսն անվանել է «անհանդուրժելիորեն ու անտանելիորեն չքավոր»:
Դիտումներ: 557 | Ավելացրեց: Tatul | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Karen  
0
,hgkkydkyjkd

Անուն *:
Email *:
Կոդ *: