«Top10.ru կայքը կազմել է աշխարհի 10 ամենաարտասովոր կենդանիների ցանկը: Բադակտուց: Այս կենդանին դասվում է կաթնասունների շարքին, սակայն վերջիններիս շարքից միակն է, ով ձագեր ունենում է ձվադրման միջոցով: Բացի այդ՝ ի տարբերություն մյուս կաթնասունների՝ բադակտուցը թունավոր է»- գրում է168.am-ը :

kendani-1

Ավստրալիայում բնակվող էնդեմիկ ձկնատեսակ ձուկ-կաթիլը կուլ է տալիս այն ամենը, ինչ անցնում է իր դիմացով: Դելֆինի այս տեսակը ապրում է միայն Յանցզի գետում:

kendani-2

Դելֆինների այս տեսակից, սակայն, աշխարհում մնացել է, ըստ տարբեր աղբյուրների, 5-13 նմուշ:

kendani-3

Այ-այ: Այսպես է կոչվում աշխարհի ամենատարօրինակ կենդանիներից մեկը, որն այժմ անհայտացող տեսակների շարքին է դասվում:

kendani-4

Բոլիվիայի հարավում, Պերուի արևելքում բնակվում է կայսերական տամարին անունը ստացած կապիկը: Այս կապիկն իր անունը ստացել է գերմանացի կայսր Վիլհելմ Երկրորդի անունից' այն պատճառով, որ վերջինս իր կառավարման ամբողջ շրջանում արտասավոր բեղեր է ունեցել:

kendani-5

Անկարական նապաստակ: Մյուս նապաստակներից այս տեսակը տարբերվում է երկար մազերով:

kendani-6

Ծովային պեգաս: Այն նման անուն է ստացել այն պատճառով, որ բնակվում է ծովում և բավական նման է ձիու:

kendani-7

Կապիկի այս տեսակը եզակի հանդիպողներից է: Այն առավել շատ հանդիպում է հարավ արևելյան Ասիայում: Ուտում է զանազան կենդանիների՝ թռչուններ, օձեր:

kendani-8

Հսկայական սալամանդրա: Այս կենդանատեսակը հանդիպում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում: Երկարությունը կազմում է 6 ֆուտ:

kendani-9

Խոզի քթով չղջիկ: Այս կենդանու երկարությունն ընդամենը 33 մմ է: Նրանք բնակվում են Թայլանդի հարավ-արևելքում: Այս կենդանիները ոչնչացման եզրին են:

kendani-10