Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 10 » 22-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՀՈՐԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է 2.5 ՏՈՆՆԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ.
19:52
22-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՀՈՐԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է 2.5 ՏՈՆՆԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ.
Բոսթոնի 22-ամյա բնակչուհին փրկել է իր հորը՝ հանելով նրա ոտքն ավտոմեքենայի տակից: 
Հայրը վերանորոգում էր դստեր ավտոմեքենան, երբ այն հանկարծ ընկել է ուղիղ նրա ոտքին:
Այս մասին հաղորդում է CBS Boston-ը: 

Լսելով հոր ձայնը՝ Ռեյչլ Սիմոնսը վազել է օգնության և բարձրացրել է 2.5 տոննա կշռող մեքենան այնքան, որ հայրը կարողանա հանել ոտքը: Ռեյչլի խոսքերով՝ ինքն էլ չի հասկանում՝ ինչպես է դա իրեն հաջողվել: 
«Նա հարցրեց՝ ի՞նչ անեմ: Ես ասացի՝ օգնի՛ր ինձ, օգնի՛ր ինձ: Ես ոչինչ չէի կարողանում մտածել, ոտքս շատ էր ցավում»,- պատմել է հայրը՝ Ադամ Սիմոնսը:
 Օգնելով հորը՝ աղջիկը շտապօգնություն է կանչել, և Ադամ Սիմոնսը հիվանդանոց է տեղափոխվել:
 Բժիշկները ոչ մի լուրջ բան չեն հայտնաբերել: Սակայն, նրանց խոսքերով, եթե Սիմոնսի ոտքը մի փոքր ավել մնար ավտոմեքենայի տակ, նրա վնասվածքները շատ լուրջ կարող էին լինել.
Դիտումներ: 603 | Ավելացրեց: Tatul | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: